00:00:00

Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան

15:36, 23 փետրվար 2021

Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը փետրվարի 22-ին մեկնել են սահման՝ մարտական հերթափոխի՝ թվով 225 հոգի: Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Բոլորիս համար պարզ է՝ ինչ իրավիճակ է սահմաններում և մենք բոլորս պիտի կարողանանք մեր գործն անել, գիտակցաբար մեր սահմանները պահենք, ավելի հզորանանք, երկրապահը այսօր էլ ավելի պիտի հզորանա: Գիտեք, որ ԵԿՄ-ն նոր մարդկանց է ընդգրկում, ավելի երիտասարդների: Երբեք ձեր զգոնությունը չկորցնեք, թշնամին միշտ նենգ է  և միշտ սպասում է հարմար պահի»,- ասաց նա: «Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր