00:00:00

Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է. սա շատ դառն արձանագրում է. Փաշինյան

14:40, 23 փետրվար 2021

Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այս մասին Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետեւանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր