«Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան է տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հետ չի կանգնելու պայքարից, այլ սա ավելի է պարտավորեցնում։ «Քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատություն, Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք այս բռնապետությունից, ուրիշ բան չի քննարկվում, ես դա խոստանում եմ իմ ընկերների և ժողովրդի անունից։ Ինքն այնքան մարդու արյուն է թափել, որ պատասխան է տալու։ Ժամը վեցին՝ Հանրապետության հրապարակ»,–ասաց նա։
https://www.youtube.com/watch?v=v-St8EP5LBA&feature=emb_logo