00:00:00

ՀՀ-ում ՌԴ դեսպան. Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանը (Տեսանյութ)

12:45, 23 փետրվար 2021

Ռուսաստանը աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ տարբեր ուղղություններով: «Քննարկվում են հարցեր մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ», - ասաց Կոպիրկինը: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի շուրջ: «Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, համաձայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի, բայց աշխատանքը հեշտ չէ, սակայն շարունակվում է համառորեն», - ասաց Կոպիրկինը: https://www.youtube.com/watch?v=aWnFtY9tsZQ&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր