00:00:00

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկում քաղաքացիներին

12:18, 23 փետրվար 2021

Ոստիկանությունը կռավարության 3-րդ մասնաշենքի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նրանց թվում է ՀՅԴ երիտասարական միության անցամ Գերասիմ Վարդանյանը: Հատկանշական է, որ ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք: Ավելի վաղ  հայտնել էինք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր