00:00:00

Փետրվարի 11-ին Աթենքում հավաքվել էին «հակաթուրքական դաշինքի» երկրները. ՀՀ արտգործնախարարը ներկա չէր. Մինասյան

22:58, 17 փետրվար 2021

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի  իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․ «Փետրվարի 11-ին Աթենքում հավաքվել էին «հակաթուրքական դաշինքի» երկրները՝ Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն: Աթենքում քննարկել են թուրքական էքսպանսիոնիզմն ու դրա դեմ պայքարը։ Թուրքիայի ԱԳՆ-ն այդ գագաթնաժողովը թշնամական է անվանել։ ՀՀ արտգործնախարարը Աթենքում չի եղել։ Գագաթաժողովից մեկ օր առաջ նա ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Թուրքիան այլևս պատճառ չունի փակ պահել Հայաստանի հետ սահմանը։ Աթենքի գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը, որոնք այլեւս չեն համարում Երեւանը՝ ոչ արժանի՝ գագաթնաժողովին մասնակցելու, ոչ էլ՝ այդ հարցում գործունակ գործընկեր: Չի բացառվում, որ Հունաստանը, այնուամենայնիվ, հրավիրել է հայկական կողմին, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցել՝ չցանկանալով նյարդայնացնել Անկարային։ Արդյունքում Հայաստանը դարձել է միջազգային հարաբերությունների օբյեկտ, որի մասին խոսում են, ում ճակատագիրն են որոշում՝ թույլ չտալով, սակայն, նրա մասնակցությունը՝ որոշումների մշակման և ընդունման գործընթացին։ Նիկոլն այլևս ի վիճակի չէ արտաքին քաղաքականություն վարել։ Նրան մնացել է մի բան՝ հանգիստ նստել ու չերևալ։ Դե, նաև՝ լիզել ուրիշի կոշիկները. այն, ինչի համար նա մեղադրում էր ուրիշներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր