00:00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի շուտով նախնական առաքելություն ուղարկել Ղարաբաղ

17:19, 05 փետրվար 2021

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հուսով է, որ մոտ ժամանակներս կկայանա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հարակից տարածքներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «[Ուղեւորության կազմակերպման] վերաբերյալ քննարկումները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր կազմակերպության` Ղարաբաղ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին` տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը վերականգնել օգնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր