00:00:00

Փաշինյանն Արարատի մարզ այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկել. հայտարարություն

14:37, 05 փետրվար 2021

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում  Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում: «Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք  ծրագրերին  վերաբերող հարցերի այն շրջանակը, որն  ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական  հաղորդագրության  մեջ: Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը  սպասարկելուց»,- ասվածէ մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր