00:00:00

75 հազար եվրո «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ CNF-ի կողմից

14:15, 05 փետրվար 2021

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների  2021 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում,  75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Տրվող աջակցությունը ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես, կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝  մեքենայի ձեռք բերմանը։ «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է  2014 թվականից սկսած: Նշենք, որ տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր