00:00:00

Արցախի Ազգային ժողովը քննարկել է պետական բյուջեի նախագիծը

20:50, 04 փետրվար 2021

Արցախի Ազգային ժողովի փետրվարի 4-ին գումարված նիստում, որի ընթացքում քննարկվել է 2021-ի պետբյուջեի նախագիծը,  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցության նոր ղեկավարն է Գագիկ Բաղունցը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին: «Մինչ  «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը: Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ  24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն  դրամ գումարային ծավալով: Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության  կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման  սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը, բնակֆոնդի դեֆիցիտին և  այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց, որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին: Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին  պատգամավորների հնչեցրած հարցերին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով  հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի օրենքի նախագիծը կընդունվի փետրվարի 11-ին կայանալիք նիստում: Օրակարգի 2-րդ հարցը Արցախի Հանրապետության  Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր: ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին: Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցավ փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց  ձայների 22կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով: Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նախագահը նիստը շարունակեց շնորհակալական խոսքով՝ ուղղված Ավստրալիայի «Հարավային Ավստրալիա» նահանգի  ստորին պալատի պատգամավորներին Արցախի Հանրապետութունը  ճանաչելու առիթով: Հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթին  անդրադարձավ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը:  Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթին: Քվեարկության արդյունքներով օրենքների փաթեթներն  ընդունվեցին միաձայն: Հարկային արտոնություններին առնչվող  օրենքների նախագծերի փաթեթը նույնպես  ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Վերջինս նշեց , որ հարկային արտոնությունների  փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունը ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Վերջինս հավելեց, որ օրինագծում կներառվի նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը: Հարակից զեկուցմամբ հանդես եկած գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ: Նիստը ամփոփվեց պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր