00:00:00

Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագիծն արդեն նախագահականում է. նախագահը 21 օր ունի ստորագրելու համար

18:41, 04 փետրվար 2021

Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը երեկ՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովն ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է։ Այս մասին irakanum.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից։ Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Համաձայն նախագծի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր