00:00:00

«Արծրուն, դու ասել ես, որ Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի ՊԲ շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին, և ինքը վստահ է, որ մենք հաղթում ենք: Դե ասա, որ նման բան չի եղել». Արամ Գաբրիելյանով

18:31, 04 փետրվար 2021

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է. «Արծրունի (Արծրուն Հովհաննիսյանի) մասին: Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմել է, որ տղաները կռվում են առյուծների նման, բայց ինչպես ինքն է հասկանում, սկսվել են թիկունքային աշխատանքների ու պաշտպանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, և, որ բանակի ղեկավարությունն առանձնապես չի հասկանում առաջնագծի իրավիճակը: Ես իմ ընկերոջը՝ «Նյուս մեդիայում» իմ նախկին տեղակալ և Ռոստովում մի քանի ԶԼՄ-ների տեր Սամվել Նալբանդյանին, խնդրեցի շտապ մեկնել Երևան ու հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Առաջադրանքը հետևյալն էր՝ հստակ հասկանալ իրավիճակն ու ինձ պատմել: Իսկ դրանից հետո արդեն հնարավոր կլիներ հասկանալ՝ ինչպե՞ս վերանայել տեղեկատվական քաղաքականությունը և ի՞նչ անել հաջորդիվ: Սամվելը նույն օրը երկու աշխատակիցների հետ թռավ Երևան: Երկու օր անց նա ինձ պատմեց, թե ինչով ավարտվեց Արծրուն Հովհաննիսյանի հետ իր 2 ժամանոց խոսակցությունը: Ահա այդ զրույցի ճշգրիտ, կարճ վերարտադրությունը: 1. Անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Փաշինյանը փայլուն ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա հենց միայն դրանով է զբաղված: 2. Մենք հաղթում ենք, ու չկա ոչ մի կասկած այդ առումով: 3. Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակի շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք: 4. Բանակին պետք եղած ամեն բան կա: Այն ապահովված է ամեն ինչով, զենքի ու այլ բանի պակաս չկա: 5. Բանակային անհրաժեշտ բոլոր ուժերը ներգրավված են ռազմական գործողություններում, թվակազմի պակասի հետ կապված խնդիր չկա: 6. Ջալալը անվտանգության միջոցները չի պահպանել ու դրա համար էլ ընկել է կրակահերթի տակ: 7. Կամավորականներ առանձնապես պետք չեն, բայց քանի որ մարդիկ ուզում են օգնության հասնել, մենք ստեղծել ենք հավաքակետեր Սյունիքում: Ահա-ահա կհաղթենք և բոլորին կուղարկենք տուն: Արծրուն, տականք, դե ասա, որ դա այդպես չի եղել: Ասա մարդկանց, որ դու չես խաբել ու չես լիզել Փաշինյան զույգի ոտքերը: Եվ ասա, ստորի մեկը, որ դու չես կարողացել հանդիպել Սամվելի հետ առաջին հանդիպումից 3 օր անց ու քննարկել թշնամու հետ տեղեկատվական պատերազմի պլանը, քանի որ պատերազմի ամենաթեժ շրջանում ԱՄՆ ես մեկնել: Թե՞ այստեղ էլ ես խաբել ու չես թռել Ամերիկա, այլ պարզապես թաքնվել ես»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր