00:00:00

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով

16:04, 04 փետրվար 2021

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Նշվում է, որ փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ  Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն  կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։ Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։ Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝  մինչև +20․․․+23 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր