00:00:00

Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»

12:50, 27 հունվար 2021

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հետևյալը. «Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել ԱԺ-ում, պարզվեց` ինձ արգելված է անգամ պատգամավորի տված անցագրով մտնել խորհրդարանի տարածք»։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ԱԺ աշխատակազմն իրեն վերապահված լիազորությունները գերազանցում է և գործում է ի հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ լրագրողը հետապնդվում է։ Իշխանություններն իրենց հերթին ԱԺ-ն համարում են իրենց գրասենյակներից մեկը և ոչ թե պետության մի մասը։ Փաստացի Սյուզի Բադոյանի նկատմամբ սկսվել է մասնագիտական հալածանք, ինչն անթույլատրելի է։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ՄԻՊ գրասենյակին հետաքննություն սկսել դեպքի առնչությամբ՝ պաշտպանելով լրագրողի իրավունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր