00:00:00

Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

11:20, 27 հունվար 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  վերընտրվել  է ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել  է պատգամավորը։ Նա, մասնավորապես, գրել  է. «Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր