00:00:00

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն. Նրանք պահեստազորայիններ են. Արցախի ԱԻՊԾ

10:20, 27 հունվար 2021

Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծռայությունը: Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ: Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր