00:00:00

ՀՀ-ում 2014 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է ծնունդների թվի աճ`նախորդ տարվա համեմատությամբ

18:32, 26 հունվար 2021

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագրի արդյունքների մասին: Նախարարությունը նաև հայտնել է, որ Հայաստանում 2014 թվականից  ի վեր առաջին անգամ գրանցվել է ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ «Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: Ծրագրի շահառու էին` 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները: Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է` սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186: Չնայած տարին ծանր էր` կորոնավիրուսային հիվանդության համավարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ արդեն կարող ենք խոսել անպտղության բուժման ծրագրի որոշակի արդյունքների մասին: Այսպիսով` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի: Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)` նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ: Հարկ է նշել, որ 2014 թվականից  ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր