00:00:00

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

15:22, 26 հունվար 2021

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Լենա Նանուշյանը 2018թ. հունիսի 6-ից զբաղեցնում էր ՀՀ ³ռողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր