00:00:00

Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն Հայաստան դեռ չի վերադառնա

14:35, 26 հունվար 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ «Նախագահը դեռևս լիարժեք չի ապաքինվել, տանն է բուժվում, ինքնազգացողությունը լավ է, դեռևս բժիշկների հսկողության տակ է», - ասաց նա։ Պետրոսյանը նշեց, որ բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան։
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր