00:00:00

Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ. Հայաստանն այդ ցանկում չկա

00:57, 26 հունվար 2021

Ռուսաստանը չեղարկում է երկիր մուտք գործելու սահմանափակումները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշմանը, վերոնշյալ երկրների հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունվարի 27-ից: ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նշվում է, որ տվյալ երկրների քաղաքացիներին և այնտեղ կացության իրավունք ունեցող անձանց թույլ կտրվի մուտք գործել Ռուսաստան օդային անցակետերով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մինչև փետրվարի 1-ը երկարաձգում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը՝ պայամանվորված կորոնավիրուսի համավարակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր