00:00:00

«Իմ քայլ»-ում «ռազբորկաներ» են․ դժգոհ են Փաշինյանի որոշումներից

12:40, 25 հունվար 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը անակնկալի է բերել իշխանական խմբակցության պատգամավորներից շատերին, ովքեր միմյանց հետ խոսելիս անգամ կատակ են արել, թե նմանվել են Արմեն Սարգսյանին և անգամ թիմում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների մասին տեղեկանում են մամուլից։ Նիկոլ Փաշինյանի՝ միանձնյա որոշումներ կայացնելու գործելաոճը սկսել է դուր չգալ իմքայլականներից շատերին, ովքեր նեղսրտած են, որ դուրս են մնում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացից։ ՔՊ-ականներից ոմանց զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ դերասան Գնել Սարգսյանը ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ։ Նրանք հասկացել են, որ հերթական անգամ հայտնվել են ծիծաղելի իրավիճակում, քանի, որ հանրության մեծ մասը ծիծաղում է իրենց վրա։ Դեռ երեք տարի առաջ հասարակության լայն զանգվածի սերն ու աջակցությունը վայելող քաղաքական ուժը վերածվել է ամենօրյա քննարկման և ծիծաղի առարկա։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ իշխող քաղաքական ուժի խմբակցությունում չեն դադարում տարբեր խոսակցություններն այն մասին, որ այս կերպ իրենք երկար չեն ձգի և առաջարկել են արտահերթ ընտրություններն արագացնել։ Բացի այդ խմբակցությունում առկա է ներքին լարվածություն, որն էլ հաճախ վերածվում է «ռազբորկայի»։ Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ սուր վիճաբանություն է տեղի ունեցել իմքայլական Մարիա Կարապետյանի և Արփի Դավոյանի միջեւ։ Հիմա էլ հակասություններ կան պատգամավորների միջեւ, պայմանավորված Լիլիթ Մակունցի՝ Հայաստանից հեռացնելու և ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հետ։ Առավել ակտիվ է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով դեռ Մակունցը չհեռացած փորձում է զբաղեցնել նրա տեղը։ Փաշինյանի թիմակիցներից ոմանք նաեւ հիշեցրել են Վարազդատ Կարապետյանին։ Վերջինս հիշեցնենք գործուղվեց Չինաստան, այն բանից հետո, երբ հորինել էր անանուն նամակագրություն իր և բժիշկ ընկերոջ միջև, հերոսացնելով Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Յուրայիններին ապահով հեռացնելու Փաշինյանի քայլերն ավելի են արագացնում քայլականների՝ խմբակցությունից մեկ քայլ հեռանալը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր