00:00:00

Մասիսի եւ Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

10:17, 25 հունվար 2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Մասիսի եւ Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր