Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին անվանել է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնող միջոցը: Այս մասին նա խոսել է YouTube-ի իր ալիքում:
Ըստ նրա, փակ տարածքներում վարակման ռիսկի աճին հնարավոր է «հետևել» ածխաթթու գազի կոնցենտրացիան չափող գործիքների միջոցով:
Կոմարովսկին նաև բացատրել է, որ եթե ածխաթթու գազի կոնցենտրացիան մեկ միլիոնի համար 1500 մասնիկից ավելի է (ppm), ապա դա վնասակար է առողջությանը: Տհաճ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է օդափոխել տարածքները: Օդում CO2-ի մակարդակը հնարավոր է չափել ոչ թանկարժեք չինական սարքերով: Դրանք արդյունքը ցույց են տալիս որոշակի սխալականությամբ, բայց չափումների բացարձակ ճշգրտություն այս դեպքում անհրաժեշտ չէ, եզրակացրել է բժիշկը: