00:00:00

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար

15:52, 24 հունվար 2021

Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր