00:00:00

Զորացրումը չի մեկնարկել. ՊՆ-ն լռում է

17:07, 08 հունվար 2021

Հայաստանի եւ Արցախի մի շարք զորամասերից Irakanum.am-ը ստանում է ահազանգեր այն մասին, որ զորացրում չի իրականացվում։ Այսօրվանից մեկնարկած զորացրումը մեզ ահազանգած զինծառայողների խոսքով անհասկանալի պատճառներով չի իրականացվում։ «Ես երկու տարի ծառայել եմ, այսօր լրանում է օրը, բայց զորամասից այդպես էլ հստակ պատասխան չեն տալիս, թե երբ կարող ենք տուն գնալ։ Զինվորական գրքույկը մոտս է, բայց պեչատ չեն դնում, որ զորացրվեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի N զորամասի զինծառայողը։ Ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով զորացրումը չի իրականացվում, ե՞րբ է այն մեկնարկելու, փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, սակայն կառույցի պատասխանատու Գեւորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։ Այլ մանրամասներ՝ քիչ անց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր