00:00:00

Արցախի ՊՆ. Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

23:02, 21 ապրիլ 2018

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի հայտարարության մեջ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետեւում են հակառակորդի գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր