00:00:00

Ահազանգ կա, որ ոստիկանական բաժանմունքներում արգելված արարք կատարողներին պարտադրում են հանձնել մատնահետքեր. Ա. Զեյնալյան

17:57, 21 ապրիլ 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ստացել է ահազանգ այն մասին, որ ոստիկանական բաժանմունքներում ՎԻՎ 182 հոդվածով` արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողներին պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել և հանձնել մատնահետքեր: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ ոստիկանությունը նման պահանջ ներկայացնելու օրինական հիմք չունի, այդ պահանջը «ոչ օրինաչափ» է և կասկածյալը կարող է հրաժարվել այն կատարելուց: Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն անձին ազատում է` իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու, ապացույց ստեղծելու պարտականությունից, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: ««Ենթադրելու» «ողջամտությունը» որոշում է, «ենթադրում» է անձը, ով տիրապետում է ցուցմունքին: Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»,-գրել է Արտակ Զեյնալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր