00:00:00

Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է. Փաշինյան

01:52, 21 ապրիլ 2018

ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ասել է, որ վստահ են, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով իրավական դաշտում: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է ինչը նշանակում է, որ Սերժ Սարգյանը կորցրել է նաև Ռուսաստանի աջակցությունը, և ուրեմն քայլ արա, մերժիր Սերժին»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահացած իշխանությունը երկխոսության առաջարկ է անում:  «Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում, Սերժ Սարգյանը քաղաքական դիակ , և իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է ՀՀ ժողովրդին»,-ասաց նա, ապա հավելեց, որ իրենք պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ: Փաշինյանը հայտարարեց, որ իրենք վրեժխնդրության կողմ չեն, և եթե Ս. Սարգսյանն օր առաջ հրաժարական տա, միայն  ու միայն օգուտ կտա ինքն իրեն ու ՀՀ-ին: Նա նշեց, որ այդ հրաժարականից հետո Ազգային ժողովը վարչապետ պիտի ընտրի ժողովրդի թեկնածուին, ապա պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններն էլ պիտի լինեն իսկապես ազատ ու արդար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր