00:00:00

«Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարեցնի իրենց պատերազմական հանցագործությունները, քանի դեռ դրանց ռեժիմների ու առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել». Սերժ Թանկյան

14:40, 02 նոյեմբեր 2020

Աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով եւ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնում է դրանց մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։ Երաժիշտը գրառում է կատարել նաեւ Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան հրթիռակոծելու դեպքի մասին։ «Պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից»,- գրել է նա։ Մեկ այլ հրապարակմամբ Սերժ Թանկյանն անդրադարձել է Մարտունու եւ Ասկերանի հրետակոծությանը։ «Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարեցնի իրենց պատերազմական հանցագործությունները, քանի դեռ դրանց ռեժիմների ու առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Երկուսն էլ բռնապետական ռեժիմներ են, որոնք շուտով կփլուզվեն»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր