00:00:00

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա. Օրակարգը հայտնի է

13:49, 02 նոյեմբեր 2020

Կառավարությունը ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 17.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` 1) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Կ-774-02.11.2020-ՏՏԳԲ-011/0) (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) 2) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Կ-775-02.11.2020-ՏՏԳԲ-011/0) (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին: 3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝ 1) «2020 թվականի նոյեմբերի 2-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր