00:00:00

Չգիտեմ՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել. Զարուհի Բաթոյան

13:41, 02 նոյեմբեր 2020

Չգիտեմ՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե նախարարության ղեկավար այն անձնակազմից եւ մյուս պատասխանատուներից, ովքեր անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի  նկատմամբ եւ սեփական կարգավիճակի լրջությունը,  եւ բացառել անպատասխանատու վերաբերմունքը ու ապահովել լիարժեք համագործակցություն ՄԻՊ գրասենյակի  աշխատակազմի հետ: Զարուհի Բաթոյանի դիտարկամբ՝ նախարարությունը համագործակցել է ՄԻՊ գրասենյակի հետ եւ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ այդ կառույցի  հետ համագործակցում են, ընդ որում՝ ավելի սերտ։ Հարցին, թե ՄԻՊ-ի գրառման մեջ բարձրաձայնած դիտարկումները իրականությանը չեն համապատասխանո՞ւմ, Զարուհի Բաթոյանը կարճ պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ոչ»։ Մյուս հարցին, թե դիմելո՞ւ է քայլերի, թե՞ ոչ, նախարարն ասաց, որ հիմա չի կարող մեկնաբանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր