00:00:00

Այսօր հարձակողական գործողությունները շարունակվել են, նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել.Ա. Հովհաննիսյան

22:38, 01 նոյեմբեր 2020

Այսօր առավոտից թշնամու զորքերը եւ ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները` հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով`  տեղ տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաեւ օդային հարձակման միջոցներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը: «Ըստ էության, օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որեւէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր