00:00:00

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում երկու ռուս սահմանապահի մահվան մասին տեղեկատվությունը

19:23, 01 նոյեմբեր 2020

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված մեկնաբանության մեջ ասվում է. «Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր