00:00:00

ԻԻՀ ԱԳ նախարարը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի մասնամասները

11:28, 01 նոյեմբեր 2020

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի որոշ ասպեկտները: IRIB-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: «Մենք համարում ենք, որ պատերազմը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, եւ այդ պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա: Այդ համատեքստում ենք մենք բանակցում»,-ասել է նա՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Մեր ծրագրի կարեւոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն չի վերաբերում բացառապես ժամանակավոր հրադադարին, իսկ ավելի շուտ ուղղված է տարաձայնությունների լուծմանը կողմերի՝ որոշակի սկզբունքներին հակված լինելու շրջանակում, այնուհետեւ կիրականացվեն այլ միջոցառումներ, մասնավորապես, բոլոր օկուպացված տարածքներից օկուպացնող զորքերի դուրս բերումը»,-ասել է նա: Զարիֆի խոսքով՝ մարդու իրավունքների իրացումը, տեղաշարժման երթուղիների ստեղծումը եւ խաղաղ ծրագիրն իրագործելու ընթացքին տարածաշրջանների երկրների մոնիթորինգը Թեհրանի նախաձեռնության ցանկում են: Նա նշել է, որ ԱԳ փոխնախարար Արագչին առաջարկել է ծրագիր Ադրբեջանին, Հայաստանին, Ռուսաստանի եւ Թուրքիային, եւ Թեհրանն այժմ ակնկալում է պատասխան այդ երկրներից այդ նախաձեռնության շուրջ: Զարիֆը նաեւ հաստատել է, որ Իրանը թույլ չի տա իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր