00:00:00

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է լուսաբացին. գիշերը հրետակոծվել են Ասկերանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ

10:23, 01 նոյեմբեր 2020

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետեւանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաեւ լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ եւ սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել  Ավետարանոց եւ Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր