00:00:00

Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել, թողնելով ավելի քան 50-100 դի

22:40, 31 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի: Այս մասին հայտնում են Քաշաթաղի տարածքային միավորման ֆեյսբուքյան էջում: «Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել է մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել է մեր դիրքերը, օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել է բոլոր կրակակետերը։ Տող գյուղի մերձակայքում խոցվել է հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր