00:00:00

Արման Մարալչյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

17:55, 26 հոկտեմբեր 2020

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում: Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է այս պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր