00:00:00

Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները

14:40, 26 հոկտեմբեր 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանոմսի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, հաղորդում է Gazeta-ն: Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չի կարող եւ չպետք է լինի մրցակցության վայր: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանխել պատերազմը: «Ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ նախկին պես կարծում ենք, որ այդ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր