00:00:00

Պուտին. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպային

14:31, 26 հոկտեմբեր 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Նրա հայտարարությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստան-ՆԱՏՕ չթուլացող լարվածության ֆոնին ակնհայտ են դառնում նոր սպառնալիքները համաեվրոպական անվտանգության համար»,-ասել է նա: Պուտինը հաստատել է Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ռուսական մորատորիումը: Ավելի վաղ Պուտինն առաջարկել է մեկ տարով առանց պայմանների երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը: Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) պայմանագիրը Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է  սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր