00:00:00

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները. ՀՀ-ն կարևորում է ԿԽՄԿ միջնորդությամբ աշխատանքի մեկնարկը

12:45, 26 հոկտեմբեր 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր