00:00:00

Հույն գործիչն Ադրբեջանին վաճառվող զենքի հարցով դիմել է Իսրայելին

17:51, 14 հոկտեմբեր 2020

Իմ հույն գործընկերներն ինձ են փոխանցել Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաեւ՝ Իսրայելի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հայտարարությունում ասվում է. «Հունաստանի AKKEL կուսակցությունը խորապես ցնցված և վրդովված է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերի դեմ ծավալված լայնամասշտաբ պատերազմից։ Այն փաստը, որ Թուրքիան, որը հայերի ցեղասպանությունն էր իրականացրել, այժմ ակտիվորեն սատարում է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությանը, ԵՄ-ին պարտադրում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ, քանզի միայն պատժամիջոցը կարող է չեզոքացնել բարբարոսներին։ Հատկապես ցավալի է այն փաստը, որ Ալիևի ռեժիմը օգտագործում է իսրայելական ընկերությունների կողմից մատակարարվող բազմաթիվ ռազմական զինտեխնիկա եւ համակարգեր։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Իսրայելը ռազմական տեխնիկա վաճառում այն ռեժիմին, որն օգտագործում է հայկական խաղաղ բնակչության դեմ։ Հունաստանի Ագրարային կուսակցությունը խնդրում է ձեր անձնական միջամտությունը՝ Արցախում այս պատերազմը դադարեցնելու համար։ Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախի հայերը հանրաքվեի միջոցով ազատվեցին ադրբեջանական վարչակարգից և հաղթեցին արյունալի պատերազմում, ինչը այսօր կրկին սկսել է ադրբեջանական կողմը։ Էվանգելոս (Վակիս) Ցիոբանիդիս AKKEL կուսակցության նախագահ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր