00:00:00

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ

17:24, 14 հոկտեմբեր 2020

Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն: Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր