00:00:00

Ճանաչել Արցախը. իսրայելցի ջութակահարն աջակցում է Հայաստանին

14:27, 14 հոկտեմբեր 2020

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին ևս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին: Երաժշտի արձագանքը հրապարակված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Օստրովսկին ընդգծել է, թե անսահման մտահոգված է, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա ու ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։ «Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։  Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային և աջակցե՛ք Հայաստանին»,-շեշտել է նա  ու օգտագործել #MusiciansForPeace #StrongArtsakh #RecognizeArtsakh հեշթեգերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր