00:00:00

Հայտնի է, թե որ դատավորը կքննի Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը

13:27, 24 օգոստոս 2020 Իրավական

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ  ծեծկռտուքը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին: Գործով տուժող է ճանաչվել Ալեն Սիմոնյանը: Նշենք, Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաեւ կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր