00:00:00

Կուռթանի բնակիչն ապօրինի հատել է ծառեր. Ուռուտի բնակիչն էլ բռնվել է տեղափոխելիս

23:54, 21 օգոստոս 2020 Իրավական

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օգոստոսի 18-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ստուգել են Ուռուտ գյուղի մի բնակչի` 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Կուրթան գյուղի 39-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 17-ին Գյուլագարակի անտառպետության պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել էր հաճարենի, երկու ուռենի ու երկու բոխի: Նշանակվել է մասնագիտական ստուգում: 39-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Video Player

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր