00:00:00

Օգոստոսի լույս 21-ի գիշերը ոստիկանները Երևանում հրավառության 3 դեպք են հայտնաբերել

19:24, 21 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի լույս 21-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները հրավառության երեք դեպք են հայտնաբերել. մեկը՝ Աջափնյակ, մյուսները՝ Արաբկիր վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Տարբեր առիթներով Հակոբ Հակոբյան, Հալաբյան և Հովսեփ Էմինի փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել են։ Նրանցից մեկը` ոստիկանության Մաշտոցի, մյուսները Արաբկիրի բաժնում ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նշենք, որ Հալաբյան փողոցում հրավառություն իրականացրած անձին հայտնաբերել է ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի մի ոստիկան, որն այդ ժամանակ ծառայության չի եղել։ Ոստիկանության ծառայողների զգոնությունը չի թուլանում նույնիսկ ծառայությունից դուրս, ուստի կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր