00:00:00

Օգոստոսի 15-ից 17-ը հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2 տոննա 833 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված. Ոստիկանություն

19:03, 17 օգոստոս 2020 Իրավական

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 15-ից 17-ը հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 2 տոննա 833 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։ Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 1292 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 277 գրամից ավելի մարիխուանա, 770 գրամ կանեփ, մեթադոն ու մեթամֆետամին։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր