00:00:00

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2020թ. 1-ին կիսամյակում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 206 քրեական գործ. 197 անձ ճանաչվել է տուժող

19:21, 17 օգոստոս 2020 Իրավական

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործ, նախապատրաստվել է 102 նյութ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 քրեական գործերից 2-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 29-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը, 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն, 20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ 59-ը՝ այլ հանցագործություններ են: Վերը նշված քրեական գործերով 97 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 1 անձ եղել է 14-16 տարեկան, 5-ը՝ 16-18 տարեկան, 53-ը՝ 18-35 տարեկան, 38-ը՝ 35 տարեկանից բարձր: 97 անձանցից 11-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 73-ը՝ միջնակարգ, 4-ը՝ միջին մասնագիտական, 9-ը՝ տարրական: Նշված անձանցից 6-ը նախկինում եղել է դատապարտված: Վարույթում գտնվող գործերով եղել է 197 տուժող, որից 97-ը՝ մինչև 12 տարեկան, 23-ը՝ 12-14 տարեկան, 55-ը՝ 14-16 տարեկան, 22-ը՝ 16-18 տարեկան: 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 100 քրեական գործ: 57 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 40-ը` արդարացման հիմքով, իսկ 17-ը` ոչ արդարացման: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 45 անձի վերաբերյալ: Կասեցվել է 16 քրեական գործով վարույթ, որից 4-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 12-ը՝ այլ հիմքով: Նշված ժամանակահատվածում միացվել է 7 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 7-ը: Անավարտ է մնացել 76 քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր