00:00:00

46-ամյա կինը 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել. նա բերման է ենթարկվել

15:20, 17 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։ Դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=3QtcGWRF2sU&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր