00:00:00

Էրեբունու ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

22:56, 15 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա ժամը 17.50-ին Խորենացու փողոցի շուկայի մոտ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և նույնականացման քարտ: Տուժող կնոջից ընդունվել է հաղորդում: 38-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրասվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր